Օրը՝ 60 վայրկյանում | 11.04.2025

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել, թե իբրև հայկական կողմը կրակ է բացել դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ:

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում նախատեսված չէ. Նազելի Բաղդասարյան:

Հայաստանի արտգործնախարարն Անթալիայում է. դիվանագիտական ֆորումի շրջանակում սպասվում է Միրզոյան-Ֆիդան հանդիպում:

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ. Ռուբեն Ռուբինյան:

Անթալիայում Էրդողանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր:

ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ՝ Ալմաթիում. Հայաստանը մասնակցում է փոխարտգործնախարարի մակարդակով:

Վրաստանը պատրաստ է երկխոսության հարթակ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի համար. Բոճորիշվիլի:

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ մամուլի խոսնակ:

Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում