Ապրիլ 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

10 Ապրիլ 1992 թուականին Մարաղայի խաղաղ բնակիչները ենթարկուեցան լիակատար էթնիկ զտման. Արտաքին գործոց նախարարութեան յայտարարութիւնը:

Հայաստանի մէջ մշտապէս տեղի ունեցած են պահեստազօրայիններու վարժական հաւաքներ. Պաշտպանութեան նախարարութեան խօսնակին արձագանգը՝ Ատրպէյճանի մամուլին:

Եթէ Հայաստանի անվտանգութեան վերաբերեալ սպառնալիք տեսնենք, բնականաբար, հանրութեան հետ կը կիսուինք. Անվտանգութեան խորհուրդի քարտուղար:

Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուած հայերուն իրաւունքները պէտք է պաշտպանուին. Փէթէլ:

Թրամփ ռազմական գործողութիւններով սպառնացած է Իրանին՝ միջուկային նոր գործարքի չերթալու պարագային։ 

Ամերիկեան ռազմական և այլ նաւեր կարող են արտահերթ ու անվճար անցնիլ Փանամայի ջրանցքէն. Ամերիկան և Փանաման պայմանագիր համաձայնեցուցած են:

Ռուսաստան և Ուքրանիա փոխադարձ հարուածներ հասցուցած են։

Ուքրանիան խախտած է համաձայնութիւնը և յարձակած ռուսական ուժանիւթի կեդրոններուն վրայ. Ռուսաստանի Պաշտպանութեան նախարարութիւն:

Ռուսաստանի մէջ կը կռուի առնուազն 155 չինացի. Զելենսքի:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում