Ստամբուլում ՀՀ 2 քաղաքացու են ձերբակալել՝ կեղծ խմիչք արտադրելու համար

ԳԳոհար Սիմոնյան

Թուրքիայի ոստիկանական ստորաբաժանումները երեկ ներխուժել են Ստամբուլի «Ֆաթիհ» թաղամասի տներից մեկը և տեղում լիտրերով կեղծ ալկոհոլ են առգրավել՝ հընթացս ՀՀ 2 քաղաքացու բերման ենթարկելով:  Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահներն ահազանգ են ստացել այն մասին, որ ընդհատակում կեղծ խմիչք է արտադրվում և իրենց փոխանցված հասցեում օտարերկրացի քաղաքացիներ են ճամպրուկներով ելումուտ անում: Արդյունքում՝ ոստիկանությունը տեղում հայտնաբերել և առգրավել է շշեր, ձագարներ, պիտակավորման համար օգտագործվող գործիքներ, պիտակներ և կափարիչներ:

Ավելի ուշ փոխանցվեց նաև, որ բերման ենթարկված կասկածյալներից` Զարուհի Ռ.-ն հարցաքննությունից մեկ օր անց ազատ է արձակվել, իսկ կասկածյալ Կարեն Գ.-ն դեռևս ձերբակալված է:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում