Պատերազմի մասնակիցը զանգահարել է ոստիկանություն և տեղեկացրել, որ գերեզմանատանը զինամթերք է թողել

ԼԼուսինե Մուրադյան

Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

«Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը զինամթերք է թողել: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի հրացան, հարթափող որսորդական 2 հրացան, գազային ատրճանակ, տարբեր տրամաչափի 124 փամփուշտ:

Դրական արդյունք են գրանցել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները. արձանագրվել է գազային ատրճանակի, ակոսափող հրացանների, տարբեր տրամաչափի 300 փամփուշտի, սվին-դանակի, պայթուցիկների կամավոր հանձնման դեպք:

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ էլ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ և փամփուշտներ հանձնելու դեպք:

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վաղաշեն գյուղի բնակիչը կամավոր հանձնել է որսորդական հրացան և ռազմամթերք, իսկ Աստղաձոր գյուղի մի բնակիչ՝ ռազմամթերք:

Ողորկափող հրացան, փամփուշտներ և պայթուցիչով նռնակ հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում:

Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում