ՄՄարիա Գաբրիելյան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ։

«Այսօր դիմավորեցինք Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, ով աշխատանքային այցով ժամանեց Հայաստան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Փամբուխչյանը և կից լուսանկարներ հրապարակել։

Լուսանկարները՝ «Արմենպրես»-ի

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում