Գարեգին Երկրորդը Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի ԱՄՆ-ում արված աղմկահարույց հայտարարությունը

ԼԼևոն Սարդարյան

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում արած հայտնի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների  խնդրանքին ի պատասխան այսօր հայտարարել է, թե «այդ առնչությամբ մեր Եկեղեցին հնչեցրել է իր տեսակետը։ Ամենայն հավանականությամբ, վարչապետի վերադարձին Հայաստան, այդ խնդրի առնչությամբ լուսաբանություններ կունենանք»,-հայտնել է Հայրապետը՝ չբացառելով, որ  հիշյալ թեման կարող է դառնալ իր և վարչապետի առաջիկա հանդիպման թեմաներից մեկը:  

«Մենք պարբերաբար հանդիպում ենք, քննարկում ենք եկեղեցուն, Հայրենիքին հուզող խնդիրներ, հարցեր։ Հավանաբար,  անդրադարաձ կլինի նաև այդ խնդրին»,- ասել է Վեհափառը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում