ԱԱննա Մարտիկյան

Ավստրալացի խորհրդարանականներն Արցախում են

Ավստրալացի խորհրդարանականներն Արցախում են

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն  ընդունել է Ավստրալիայի Դաշնային և Նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին և Հյու Մաք -Դերմոթին: Աշոտ Ղուլյանը խոսելով Ավստրալիայի և Արցախի գործակցության հեռանկարների մասին՝ անդրադարձել է սեպտեմբերի 24-ին «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ստեղծմանը:

«Սա այն մեծ գործի շարունակությունն է, որ դուք սկսել եք օգոստոսի 1-ին՝ ձևավորելով «Արցախի Ավստրալացի Բարեկամներ» խումբը»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:  «Ժողովրդավարական այս երկիրը պետք է ապրի, և աշխարհը պետք է ճանաչի այն»,- նշել է Հյու Մաք-Դերմոթը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու աջակցությունն Արցախին: 

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը Ջոն Ալեքսանդրին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ», իսկ Հյու Մաք-Դերմոթին՝ «Երախտագիտություն» պետական պարգևները:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում