Օրը՝ 60 վայրկյանում | 25.03.2025

ԼԼուսինե Մուրադյան

Այս պահին չկա ըմբռնում՝ որտեղ և երբ պետք է ստորագրվի. Միրզոյանը՝ խաղաղության համաձայնագրի մասին:

Խաղաղության խաչմերուկը մեծ հնարավորություն կստեղծի Հայաստանի և Իրանի հարաբերությունները զարգացնելու համար. Արաղչի:

Դեմ ենք ցանկացած ռազմական քայլով տարաձայնությունները տարածաշրջանում լուծելուն. Արաղչի:

Գերմանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում բողոքի ակցիաները ճնշելու պատասխանատուների դեմ:

Մոսկվան ու Վաշինգտոնը հասկանում են, որ պետք է գործակցեն ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերում. Կարասին:

Ռուբիոն հույս է հայտնել, որ Ուկրաինայի հարցում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել:

Երբեք չեմ դավաճանի և չեմ լքի Բելառուսի ժողովրդին. Լուկաշենկոն 7-րդ անգամ ստանձնել է նախագահի պաշտոնը:

Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով. Նեթանյահուի աշխատակազմ:

Թուրքիայի մի շարք քաղաքներում ցույցերը շարունակվել են. կիրառվել են արցունքաբեր գազ, մահակներ, ջրցան մեքենաներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում