Օրը՝ 60 վայրկյանում | 08.03.2025

ԴԴավիթ Մուրադյան

Մարտի 8-ին Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.6 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է առնվազն 45 հետցնցում։

Կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է. վարչապետի մարտիության շնորհավորական ուղերձը:

Ձեր ներգրավվածությունը պետական կառավարման և այլ ոլորտներում յուրահատուկ ներշնչանքի աղբյուր է տղամարդկանց համար. Ալեն Սիմոնյան:

Միջոցառում Աթենքում՝ նվիրված ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 33-ամյակին, Կանանց միջազգային և Հայ դիվանագետի օրերին:

Թրամփը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին առաջարկել է նոր համաձայնագիր կնքել:

Արաղչին ու Ֆիդանը քննարկել են Իրանի և Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրները:

Սիբիհան և Ռուբիոն քննարկել են Կիևի և Վաշինգտոնի՝ հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպումը:

Շվեյցարիան հանել է հակասիրիական պատժամիջոցների մի մասը:

Ահմադ Աշ-Շարաան Ասադի կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը:

Տորոնտոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 12 մարդ է վիրավորվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում