Օրը՝ 60 վայրկյանում | 01.03.2025

ՄՄարո Թարվերդյան

Այսօրվանից ՀՀ-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով․ վարչապետ:

Գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, քանի դեռ արդյունք չեն տվել. վարչապետը՝ Բաքվում պահվող հայ պատանդների մասին:

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Իր և Թրամփի միջև լարված զրույցից հետո Զելենսկին լքել է Սպիտակ տունը․ նախատեսված ասուլիսը չեղարկվել է:

Ուկրաինան ու Եվրոպան ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների կարիքն ունեն. Զելենսկի:

Զելենսկին հրաժարվում է ընդունել իր երկրում պատերազմի վերաբերյալ պրագմատիկ իրականությունը. Սպիտակ տուն:

Զելենսկին կարող է վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության․ Թրամփ:

Կոբախիձեն Թրամփին «տոկունություն և արիություն» է մաղթել Զելենսկու հետ հանդիպումից հետո:

Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային արդար և կայուն խաղաղության հասնելու գործում. Թրյուդո:

Եվրոպան հույս ունի թուլացնել Ռուսաստանը. դա իրատեսական չէ. Ռուբիո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում