Փետրուար 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

1988-ի այս օրերուն Ատրպէյճանի Սումկայիթ քաղաքին մէջ իրականացուեցաւ ոճրագործություններու շարք. Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան ուղերձը՝ ջարդերու 37-րդ տարելիցին:

Միջազգային գործընկերներուն կը փորձենք տեղեկութիւն փոխանցել. Հայաստանի մարդկային իրաւանց պաշտպանը՝ Ռուբէն Վարդանեանի մասին:

Մերց և Մաքրոն Էլիզէի պալատին մէջ երեք ժամ բանակցութիւն ունեցած են:

Սթամպուլի մէջ Ռուսաստանի և Ամերիկայի պատուիրակութիւններուն երկրորդ հանդիպումը կայացաւ:

Թրամփ ուրիշներուն ունակ է լսելու. Փեսքով՝ ռուս-ուքրանական բանակցութիւններու մասին:

Թրամփի գլխաւորութեամբ տեղի ունեցաւ Ամերիկայի կառավարութեան առաջին նիստը:

Թրամփի վարչակազմը USAID-ի արտաքին օգնութեան պայմանագրերու 90 տոկոսը պիտի կրճատէ:

Ռուսաստանի պատժամիջոցները վերացնելու հարցը նախատեսած ենք դիտարկել ուքրանական խնդիրի լուծումէն յետոյ. Թրամփ:

Աւելի քան 600 պաղեստինցիներ ազատ արձակելու դիմաց ՀԱՄԱՍ Իսրայէլին փոխանցած է 4 պատանդի աճիւններ:

Հռոմի Պապին առողջական վիճակը բարելաւուած է:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում