COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՔՔրիստինե Ոսկանյան

Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է. փաստաբան

Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է. փաստաբան

Փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է:

Փաստաբանի խոսքերով՝ Վարդանյանի զարկերակային ճնշումը եղել է վտանգավոր բարձր, ինչը պահանջել է բժշկական օգնություն։ Նրա զարկերակը նորմայից զգալիորեն բարձր է եղել: Նա հյուծված տեսք է ունեցել ու մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել։

Ըստ Գենսերի՝ չնայած առողջական լուրջ խնդիրներին, Վարդանյանին, այնուամենայնիվ, ստիպել են կանգնել Բաքվի ռազմական դատարանի դատական կոլեգիայի առջև և մասնակցել նիստին, որը գաղտնի և դռնփակ է եղել:
 
Փաստաբանը նշել է, որ հաշվի առնելով Վարդանյանի առողջական վիճակը՝ պաշտպանական կողմը նախնական միջնորդություն է ներկայացրել՝ նիստը հետաձգելու մասին, իսկ դատական կոլեգիան ընդմիջում է հայտարարել՝ պետության նշանակած բժշկի կողմից բուժզննում անցնելու համար։ Դատական կազմը մերժել է դատավարությունը հետաձգելու առաջին միջնորդությունը, ինչպես նաև ևս չորսը՝ տարբեր պարբերականությամբ՝ պնդելով, թե Վարդանյանի համար անվտանգ է մասնակցությունը նիստին, քանի որ նա նստած է։
 
Հիշեցնենք՝ Վարդանյանի գործով «դատավարությունը» մեկնարկել է հունվարի 17-ին: Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ ի նշան դատավարության ընթացքում միջազգային ու ադրբեջանական դատավարական իրավունքի խախտումների դեմ բողոքի, իսկ փետրվարի 25-ին Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում