Օրը՝ 60 վայրկյանում | 26.02.2025

ԼԼուսինե Մուրադյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին:

Էրդողանը և Ալիևը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Թուրքիայի արտգործնախարարը և Ալիևի օգնականը քննարկել են գլոբալ ու տարածաշրջանային հարցեր:

Մակրոնը Թրամփի հետ հանդիպումից հետո Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու հարցով զանգահարել է Քիր Սթարմերին և Զելենսկուն:

Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելու հարցը. Լավրով:

Ուկրաինան և ԱՄՆ-ն պատրաստ են համաձայնագիր կնքել հանքային ռեսուրսների վերաբերյալ. BBC:

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Տուապսե նավահանգստի վրա:

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին:

ԱՄՆ դաշնային դատավորը չի չեղարկել Associated Press-ի լրագրողների՝ Սպիտակ տուն այցելելու արգելքը:

Սիրիայում անցկացվել է Ազգային երկխոսության համաժողով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում