Փետրուար 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Երուսաղէմի Հայոց պատրիարքարանը ահազանգած է իր գոյքի բռնագրաւման փորձի մասին:

Հռոմի Քոլիզիումի ցուցասրահի քարտէզին մէջ Հայաստանի անունը վերականգնուած է:

Ատրպէյճանի նախագահին օգնականը հանդիպած է Իսրայէլի վարչապետին հետ. քննարկուած են տարածաշրջանային իրադարձութիւնները։

Օտեսան ենթարկուած է ռուսական զանգուածային յարձակման. կան վիրաւորներ և աւերածութիւններ:

Ուքրանիոյ պատերազմին համար 320 միլիառ տոլար ծախսուած է, որմէ 120 միլիառը ուքրանացիները վճարած են . Զելենսքի:

Ուաշինկթըն չի չեղարկեր հակառուսական պատժամիջոցները մինչև Ուքրանիոյ հարցով խաղաղութեան համաձայնագիրը. Մարքօ Ռուպիօ:

Ֆրանսան մտադիր է Ուքրանիոյ  հարցով նոր հանդիպում կազմակերպելու Եւրամիութեան  երկիրներու և գործընկերներու մասնակցութեամբ։

Թրամփի յատուկ ներկայացուցիչը՝ Քիթ Քելոկ Քիև ժամանած է :

Ամերիկան չի պատրաստուիր զօրքերը դուրս բերելու Եւրոպայէն. Անճէյ Տուտա:

Մինչև Փետրուարի վերջ հնարաւոր է Փութինի հետ հանդիպում. Թրամփ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում