ԻԻրինա Մկրտչյան

Մերձավանի զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել. ՔԿ

Մերձավանի զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել. ՔԿ

Մերձավանում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել։ Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ նշելով, որ այժմ կալանքի տակ է չորս անձ։ 

Հիշեցնենք՝ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը կրակոցներ են հնչել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան դիմաց. մեկ անձ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք կրելու և զենքի գործադրմամբ խուլիգանության հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:

Դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալվել էին, իսկ երեքի նկատմամբ նշանակվել էր տնային կալանք:

Օրեր առաջ տեղեկացրել էինք՝ Մերձավանում տեղի ունեցած սպանությանը նախորդել են ավտոմեքենան արագ վարելու շուրջ վիճաբանություն ու ծեծկռտուք: Միջադեպի մասնակիցները նախկինում ևս հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, նույն շրջանակների մասնակցությամբ այլ դեպքեր ևս եղել են, ոստիկանությունը ստիպված է եղել շարունակաբար, բացատրական աշխատանքով, մեղմել լարված հարաբերությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում