ՎՎահե Դավթյան

Տիրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է 10 միլիոն դրամ գրավով

Տիրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է 10 միլիոն դրամ գրավով

Դատարանի որոշմամբ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը վերացվել է:

 

Ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի՝ կիրառվել է խափանման միջոցների համակցություն՝ 10 միլիոն ՀՀ դրամ գրավ և բացակայելու արգելք:
 
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։

Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, Հարավային խմբավորման հրամանատարի կարգավիճակում, նա չի ստեղծել լիարժեք կառավարման կետ և բավարար միջոցառումներ չի իրականացրել մարտական գործողությունների կառավարման համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։ Մասնավորապես, նշվում է, որ հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից՝ անխոչընդոտ կերպով տիրանալով ռազմավարական բարձունքներին և պաշտպանական բնագծերին։

Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ Նա կալանավորվել է հունվարի 5-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում