Օրը՝ 60 վայրկյանում | 14.02.2025

ԼԼուսինե Մուրադյան

Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը տեսակոնֆերանսի ձևաչափով քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը:

Հայաստանը հերքելու է Բեռնի կոնվենցիայի շրջանակում արբիտրաժային գործով Ադրբեջանի հայցադիմումի անհիմն պահանջները. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ:

Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային համաժողովը. մասնակցում է նաև Հայաստանի վարչապետը: 

Հայաստանի իշխանությունների խնդիրն է հանրությանը տեղյակ պահել Եվրամիությանը անդամակցության գործընթացի հետևանքների մասին. Զախարովա:

Տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցում Ռուսաստանի և Իրանի մոտեցումները նման են. Զախարովա:

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին. Զելենսկի:

Պնդումները, թե Ռուսաստանը հարվածել է ատոմակայանին, Կիևի սադրանքն են. Պեսկով

Միայն Զելենսկին իրավունք ունի Կիևի անունից բանակցել խաղաղության շուրջ. Մակրոն:

88-ամյա Հռոմի Պապը հոսպիտալացվել է բրոնխիտ ախտորոշմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում