ԼԼիլիթ Ասատրյան

Դպրոցներում դասերը ժամանակավորապես դադարեցնելու կարիք այս պահին չկա. Ավանեսյան

Դպրոցներում դասերը ժամանակավորապես դադարեցնելու կարիք այս պահին չկա. Ավանեսյան

Վերջին երկու-երեք շաբաթները նույն իրավիճակներն ունենք. տվյալ սեզոնին համահունչ իրավիճակ ունենք. լարված, բայց չեմ կարող ասել, որ բռնկման շրջանում ենք: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նախորդ շաբաթվա, ինչպես նաև 2024 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացությունը ցածր է՝ 1,1 անգամ։

 

Մեր մասնագետներն իրականացնում են ամենօրյա մշտադիտարկում»,- նշեց նա:

«Այս պահին նման միջոցառումներ իրականացնելու ցուցումներ չկան, և գործընկերների հետ էլ ակտիվ աշխատում ենք՝ ԿԳՄՍՆ-ի հետ, բացակայությունների մոնիթորինգի և բացակայությունների պատճառների մասով: Մենք ունենք շատ հստակ մեխանիզմներ, թե որ դեպքերում ենք անցնում հեռավար դասավանդման կամ դպրոցները ժամանակավորապես նաև դադարեցնելու, և այդ ընթացակարգերի համաձայն՝ եթե կարիքը լինի, միանշանակ, մենք կգնանք դրան. այս պահին նման կարիք չկա»,- ասաց առողջապահության նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում