Փետրուար 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետը Փարիզի մէջ մասնակցած է արհեստական բանականութեան նուիրուած գագաթնաժողովի լիագումար նիստին:

Փարիզի գագաթնաժողովին Մոտին կոչ ըրած է արհեստական բանականութեան միջազգային կառավարման համակարգ ստեղծելու։

Բարի գալուստ Փարիզ, իմ ընկեր. Մաքրոնի գրառումը Փաշինեանին հետ հանդիպումէն յետոյ:

Պէտք է խնդիր դնենք մեր տարածաշրջանին մէջ առանց արտաքին օգնութեան ապրիլը հնարաւոր դարձնելը. վարչապետ:

Արդէն երրորդ ամիսն է՝ մեր առաջարկը որևէ արձագանգ չունի, Ատրպէյճանի կեցուածքը խիստ մտահոգիչ է. Ալեն Սիմոնեան:

Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք պիտի չըլլայ. Սիմոնեան:

Մոսկուան պատրաստ է աջակցելու Երևանի և Պաքուի բանակցութիւններուն. Փեսքով:

Պաքուի մէջ կասեցուած է «Ռուսական տան» գործունէութիւնը:

Թրամփ յաւելեալ 25 տոկոս մաքսատուրք սահմանած է պողպատի և ալիւմինի ներկրման համար:

ՀԱՄԱՍ յետաձգած է իսրայէլցի պատանդներուն հերթական խումբի ազատ արձակումը:

Անի Զեյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում