Օրը՝ 60 վայրկյանում | 10.02.2025

ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու արհեստական բանականությանը նվիրված գագաթնաժողովին:

Էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա. Փաշինյան:

Կողմ ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը մշակեն խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի և «ական» չի դնի ապագա սերունդների համար. Գալուզին:

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևն անցանկալի անձ է հայտարարվել Ադրբեջանում:

Թրամփը հաստատել է Պուտինի հետ հեռախոսազրույցը, Պեսկովը ոչ հերքել, ոչ հաստատել է նախագահների շփման փաստը:

Թրամփի արտաքին քաղաքականության մեջ նոր վեկտորներ են ի հայտ գալիս. Ռյաբկով:

Մտադիր եմ գնել Գազան ու սեփականացնել այն. Թրամփ:

Ոչ ոք իրավունք չունի Գազայի բնակիչներին վտարել իրենց հայրենիքից. Էրդողան:

Թեհրանը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանմանը. Արաղչին՝ Ֆիդանին:

Միացյալ Նահանգները կարող է միայն երազել, որ ծնկի կբերի Իրանին. Փեզեշքիան:

Թրամփի քաղաքականությունը կթուլացնի Միացյալ Նահանգները. Bloomberg:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում