Օրը՝ 60 վայրկյանում | 08.02.2025

ՄՄարո Թարվերդյան

Հրդեհ՝ Ստեփանավանի շենքերից մեկում․ 27 բնակչի տարհանել են, փրկարարները հայտնաբերել են 1 քաղաքացու դի, 6 մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան:

Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով:

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր:

Զելենսկին ցուցադրել է ուկրաինական հազվագյուտ մետաղների և օգտակար հանածոների հանքավայրերի գաղտնազերծված քարտեզը:

Ասադի իշխանության տապալումից հետո 270 հազար փախստական է վերադարձել:

ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է փոխանցել Գազայի հատվածում պահվող ևս երեք պատանդի:

Պաղեստինցիները պետք է մնան Գազայի հատվածում. Եգիպտոսի արտգործնախարար:

Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել:

Միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. Թրամփ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում