Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2025

ԼԼուսինե Մուրադյան

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր:

Մոսկվան ափսոսանք է հայտնում Բաքվում Ռուսական տունը փակելու որոշման կապակցությամբ. Պեսկով:

Ուկրաինան պատրաստ կլինի բանակցել Ռուսաստանի հետ, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ ընդհանուր ընկալում կլինի. Զելենսկի:

Ռուսական ռազմակայանները կպահպանվեն, եթե դա բխի Դամասկոսի շահերից. Սիրիայի ՊՆ:

Ուկրաինայում չպետք է ընտրություններ անցկացնեն մինչև ռազմական գործողությունների դադարեցումը. Քելոգ:

ԱՄՆ նախագահը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ:

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու՝ Թրամփի քաղաքականությունը:

Իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանում «Հըզբոլլահի» օբյեկտներին:

Լիտվան, Լատվիան, Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից. Կալաս:

Նորվեգիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել հայկական արմատներ ունեցող Մայքլ Քավուքջյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում