Յունուար 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարո Թարվերդյան

Հայաստանը Բանակի օր կը նշէ. բարձրաստիճան պաշտօնեաները Եռաբլուր այցելեցին:

Սահմանային խորութիւններուն հակառակորդի Զինուած ուժերու կուտակումներ չկան և յարաբերական կայունութիւն կը պահպանուի. Գերագոյն շտապի պետ:

Ալիև կրկին պահանջած է, որ Հայաստան Ատրպէյճանի և Նախիջևանի միջև անարգել կապ ապահովէ:

Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովին մէջ անդրադարձ կատարուած է Ատրէպյճանի մէջ մարդու իրաւունքներու պաշտպանութեան:

Ռուսաստանի Արտաքին գործոց նախարարութիւնը տարակուսանք յայտնած է ատրպէյճանի լրատուամիջոցներուն մէջ հակառուսական հրապարակումներու վերաբերեալ:

Ռուսական պատուիրակութիւնը իշխանափոխութենէն յետոյ առաջին անգամ Սուրիա ժամանեց:

Եւրամիութիւնը Սուրիոյ դէմ պատժամիջոցներու մէկ մասը պիտի չեղարկէ:

Սերպիոյ մէջ ցոյցի ժամանակ ցուցարարներուն և իրաւապահներուն միջև բախումներ եղած են . երկրի վարչապետը հրաժարական տուած է :

ՀԱՄԱՍ-ի և Իսրայէլի միջև գերիներու յաջորդ փոխանակումը 30 Յունուարին է:

Թրամփ և Մոտի համաձայնած են համատեղ ջանքերով խթանել համաշխարհային խաղաղութիւնը:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում