Պատրաստ եմ հնարավորինս շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Թրամփ

ՄՄերի Ներսիսյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Վաշինգտոնը չպետք է ֆինանսավորի ՆԱՏՕ-ն։ Նա լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է ՆԱՏՕ-ի անդամներին, բայց հակառակը տեղի չի ունենում։

«Ես վստահ չեմ, որ մենք պետք է ինչ-որ բան ծախսենք, բայց մենք, անշուշտ, պետք է օգնենք նրանց։ Մենք պաշտպանում ենք նրանց, բայց նրանք մեզ չեն պաշտպանում»,- ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում:

Թրամփը կրկնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամներին իր ներկայացրած պահանջները, որ նրանք իրենց համախառն ներքին արդյունքի 5%-ն ուղղեն պաշտպանական ծախսերին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նաև, որ պատրաստ է հնարավորինս շուտ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է գործարքի։ ԱՄՆ նախագահը հաստատել է, որ Զելենսկին իրեն անձամբ ասել է, որ կցանկանար բանակցել։

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում տեսակապով ելույթի ընթացքում էլ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ և վերջ դնել պատերազմին։ Նա նաև հույս է հայտնել, որ Չինաստանը կարող է օգնել վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պեկինը մեծ ազդեցություն ունի այս իրավիճակում:

Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կապ հաստատել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, սակայն հնարավոր շփումների մանրամասները չի նշել։ «Կիմ Չեն Ընը խելացի մարդ է»,- ասել է Թրամփը։

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում