Օրը՝ 60 վայրկյանում | 23.01.2025

ԼԼուսինե Մուրադյան

Հույս ունենք՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ. Փաշինյանը՝ Դավոսում:

Տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու. ԱԽ քարտուղար:

Թեհրանը և Բաքուն երկաթուղային հաղորդակցության ոլորտում համաձայնագիր են ստորագրել:

Ադրբեջանի նկատմամբ Իրանի մոտեցումը եղբայրական ու բարեկամական է. Ահմադիան:

Սիրիայի պաշտպանության նախարարը պատրաստ է քրդերի հետ երկխոսության:

Գազայում հրադադարը պահպանվում է. կողմերը պատրաստվում են գերիների և պահվող անձանց երկրորդ խմբի փոխանակմանը:

Ռուսական կողմը հարվածել է Զապորոժիեին. կան զոհեր և վիրավորներ:

Պատրաստ ենք երկխոսել Վաշինգտոնի հետ. Պեսկով:

Թրամփը նախազգուշացրել է՝ խիստ պատժամիջոցներ կկիրառի, եթե Մոսկվան շուտով խաղաղության համաձայնագիր չկնքի Կիևի հետ:

Նոր խոշոր հրդեհ՝ Լոս Անջելեսի մերձակայքում. տարհանումներ են սկսվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում