ԼԼուսինե Մուրադյան

2024-ին ՀՀ է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. նվազել է ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը

2024-ին ՀՀ է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. նվազել է ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը

2024 թվականին Հայաստան է այցելել մոտավորապես 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ՝ 2000-3000-ով պակաս անցած տարվա թվից: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Այս տարի ունեցել ենք մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. սա մոտավորապես 7 տոկոսով անցած տարվա ցուցանիշի նվազում է: Բայց նվազել է փաստացի հիմնականում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը»,- ասաց Պապոյանը: 

Միաժամանակ Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից զբոսաշրջիկների թիվն ավելացել է: 

Ըստ Պապոյանի՝ Կառավարությունը շարժվում է իր թիրախին համահունչ, իսկ 2026-ի թիրախն է ունենալ 2,5 մլն զբոսաշրջիկ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում