Օրը՝ 60 վայրկյանում | 09.01.2025

ԼԼուսինե Մուրադյան

Կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությանը:

Եվրամիությանը՝ Հայաստանի անդամակցության որոշումը հնարավոր է միայն հանրաքվեով. Փաշինյան:

Հայաստանը չի կարող լինել և՛ Եվրամիության, և՛ ԵԱՏՄ անդամ. Պեսկով:

Ռուսաստանը ցանկանում է փոխադարձ վստահության ու անվտանգության մթնոլորտ Կովկասում. Պեսկով:

Անկարան լիակատար աջակցություն է հայտնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին. Էրդողանը՝ Ալիևին:

ԱԹՍ-ի հարվածից հետո Ռուսաստանի Էնգելս քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել:

Ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեին:

Թրամփը ցանկանում է փրկել Ուկրաինան և այդ երկրի ինքնիշխանությունը. Քելլոգ:

Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլցը՝ Թրամփի հայտարարությունների մասին:

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը. հրդեհները չեն մարել կան զոհեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում