Մեծ Բրիտանիան դադարեցնում է Վրաստանին տրամադրվող աջակցությունը

ԳԳոհար Սարգսյան

Մեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը Վրաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում՝ ասվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմիի հայտարարության մեջ։

«Միացյալ Թագավորությունն անհապաղ դադարեցնում է Վրաստանի կառավարությանը ծրագրային աջակցությունը, սահմանափակում է համագործակցությունը պաշտպանության ոլորտում և կրճատում է ներգրավվածությունը «Վրացական երազանք»-ի կառավարության ներկայացուցիչների հետ, քանի դեռ չի դադարեցվել նահանջը եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ վրացական իշխանությունների կողմից ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնության տեսարաններն անընդունելի են և պետք է դադարեցվեն։

«Այս գործողությունները վնասում են Վրաստանի միջազգային դիրքերը և հակասում են եվրոպական ապագայի նկատմամբ Վրաստանի սահմանադրական պարտավորությանը»,- նշել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

Միացյալ Թագավորությունը կշարունակի կանգնել Վրաստանի ժողովրդի կողքին և աջակցել իր երկրի ապագան ընտրելու նրա իրավունքին:

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում