Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը. ՀՀ վարչապետ

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը»:

Հիշեցնենք՝ Լեհաստանի նախագահը եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է։

Անջեյ Դուդան առանձնազրույց է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին հաջորդել են պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։ Լեհաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին այցելել է Երասխ: Լեհաստանի նախագահը հանդիպել է Հայաստանում ԵՄ առաքելության լեհ անձնակազմի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում