Նոյեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Վրաստան պատրաստ է աւելի աշխոյժ միջնորդի դեր խաղալու Հայաստանի և Ատրպէյճանի բանակցութիւններուն աջակցելու. Քոպախիծէ:

Երևան կը սպասէ արձագանգի. Խանդանեան՝ ապաշրջափակման հարցով առաջարկներու մասին:

Խաղաղութեան պայմանագիրի ստորագրութեան ժամկէտի վերաբերեալ յստակ պայմանաւորուածութիւն դեռ չկայ. Պայրամով:

Փութին և Ալիև ռազմավարական գործընկերութիւնը և դաշնակցային յարաբերութիւնները զարգացնելու հարցով հետաքրքրութիւն յայտնած են:

Իսրայէլի բանակը կրկին հարուածեց Պէյրութի հարաւը. կան զոհեր:

Ռուսաստանն ու Ուքրանիան փոխադարձ հարուածներ հասցուցած են. Քիևի մէջ կան վիրաւորներ և զոհ:

Եւրամիութիւնը պէտք է վերանայի Ռուսաստանի դէմ պատժամիջոցները. Օրպան:

Երկխօսութիւն վերսկսելու «համեստ յոյս»  առաջացած է. Փեսքով՝ Թրամփի յաղթանակի մասին:

Թրամփ Ռոպերթ Քենետի Կրտսերին առաջադրեց առողջապահութեան և ընկերային  ծառայութիւններու նախարարի պաշտօնին:

Ապխազիոյ մէջ ցուցարարներուն և ուժայիններուն միջև բախումներ  եղած են:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում