Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնել է Կիև

ՄՄերի Ներսիսյան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պատերազմի սկզբից ի վեր ութերորդ այց է կատարել Կիև։ «Արդեն շուրջ հազար օր է՝ պուտինյան պատերազմը խաթարում է ուկրաինացիների առօրյան, բայց ոչ նրանց քաջությունն ու ապահով կյանքի հույսն ազատ Ուկրաինայում»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը: Նա նշել է, որ պատրաստ են աջակցել Կիևին, որպեսզի Ուկրաինան կարողանա գոյատևել ձմռանը: Գերմանիայի գլխավոր դիվանագետը նշել է, որ ուկրաինացիները պաշտպանում են բոլորի ազատությունը Եվրոպայում: Վերջին անգամ Բերբոքն Ուկրաինա էր այցելել մայիսին: Նա հանդիպումներ կունենա նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում