ԼԼուսինե Մուրադյան

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունից Հայաստանի պատմության թանգարանի մուտքերը մեկ ամսում գերազանցել են 30 միլիոնը

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունից Հայաստանի պատմության թանգարանի մուտքերը մեկ ամսում գերազանցել են 30 միլիոնը

Մեկ ամսվա արդյունքներով «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունից Հայաստանի պատմության թանգարանի մուտքերը գերազանցել են 30 միլիոն դրամը, մենք ունենք մեծ թվով այցելություններ: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով թանգարանային ոլորտին առնչվող՝ ԿԳՄՍՆ-ի քաղաքականությանը:

«Մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար է մուտքը և մյուս սոցիալական խմբերի համար էլ, բնականաբար, իր քաղաքականությունն է գործում, այսինքն՝ այցելությունների թիվը շատ ավելի մեծ է: Եվ սա ցույց է տալիս, որ այս տիպի համագործակցություններով մենք կարող ենք մեր թանգարանները դարձնել շատ ավելի գրավիչ և այցելելու պարտադիր վայր մեր քաղաքացիների, զբոսաշրջիկների համար»,- ասաց նախարարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում