Օրը՝ 60 վայրկյանում | 21.10.2024

ԼԼիլիթ Ասատրյան

ԱԺ հանձնաժողովում քննարկվել է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու մասին հարցը:

Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող 3 թեկնածուի նոր ցուցակը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը չինացի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը:

Բայրամովն ԱՄՆ նախագահի օգնական Մայքլ Քարփենթերի հետ քննարկել է Երևան-Բաքու հարաբերությունները:

Խոցվել են ՌԴ տարածքում գտնվող օդանավակայան և ռազմական գործարան. Ուկրաինայի զինված ուժեր:

ԵՄ-ն կքննարկի Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը:

Կիև է ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Տասնյակ հազարավոր մարդիկ Թբիլիսիում մասնակցել են եվրոպամետ հանրահավաքին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում