ԼԼիլիթ Ասատրյան

Ամփոփվել է Միլանում կայացած «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» ցուցահանդեսը

Ամփոփվել է Միլանում կայացած «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» ցուցահանդեսը

Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովի (75th International Astronautical Congress) շրջանակում անցկացվող «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ տիեզերական ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ:

 

Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, հեղինակավոր այս ցուցահանդեսին մեր երկիրը ներկայացրել են ոլորտային չորս ընկերություններ՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերայի հետազոտությունների կենտրոնը, Cosmo Food-ը (Հովհաննես Ավագյան ԱՁ) և «Գեոկոսմոս» ընկերությունը։
 

Ցուցահանդեսի շրջանակում հայկական միասնական տաղավար են այցելել տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կորեայի, Բելգիայի, Գերմանիայի, Սինգապուրի ներկայացուցիչներ։ Այցելուներին ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործառույթներն ու իրականացվող ծրագրերը, ինչպես նաև միասնական տաղավարում ներկայացված ոլորտային ընկերությունների գործունեությունն ու ծրագրերը:

 

Հայկական միասնական տաղավարով մեր պատվիրակության մասնակցությունը ներկայանալի այս միջոցառմանը մեծ հնարավորություն էր Հայաստանի տիեզերական, ՏՏ և բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար՝ ծանոթանալու տեխնոլոգիական վերջին զարգացումներին և համագործակցային նոր կապեր հաստատելու։
 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում