Օրը՝ 60 վայրկյանում

ՄՄարո Թարվերդյան

Չի կարելի եռակողմ հայտարարության մի կետը վերցնել և ծածանել, որովհետև այն ունի 9 կետ. Նիկոլ Փաշինյան:

Իրանն ու Վրաստանը աջակցում են «Խաղաղության խաչմերուկ»-ին. վարչապետ:

Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. Փաշինյան:

ՀՀ Վարչապետը «Զվարթնոց» օդանավակայանում, ծանոթացել է սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության ներկայացուցիչներին ազատ արձակելու կոչով Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերը:

Վրացական 3 հեռուստաալիք պատժվել է իշխող կուսակցության՝ Ուկրաինայի կադրերով տեսանյութեր ցուցադրելուց հրաժարվելու համար. BBC:

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներն ու Իտալիայի վարչապետը դատապարտել են Իսրայելի հարձակումը խաղաղապահների վրա:

Ռուսաստանը խոշոր հակագրոհ է ձեռնարկել Կուրսկի շրջանում:

Լոնդոնը 37 ընկերության կասկածում է Ռուսաստանի կողմից նավթային պատժամիջոցները շրջանցելուն մասնակցելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում