Օրը՝ 60 վայրկյանում | 07.10.2024

ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետը հոկտեմբերի 7-8-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում. Հայաստանի ԱԳՆ:

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը. Միրզոյանը ևս մասնակցում է:

Ռուսաստանը և Ադրբեջանն ակտիվորեն գործակցում են բոլոր ոլորտներում. Զախարովա: 

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց տարածքներին:

Նիդերլանդները F-16 կործանիչներ է փոխանցել Կիևին:

Ղրիմում նավթի պահեստ է բռնկվել:

Հաքերային հարձակման պատճառով ընդհատվել է Россия 1 և Россия 24 հեռուստաալիքների առցանց հեռարձակումը:

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Բեյրութում գտնվող «Հըզբոլլահի» դիրքերին:

Իսրայելն իրավունք ունի և մտադիր է պատասխանել Իրանի հարձակմանը. Նեթանյահու:

«Վրացական երազանքը» վերսկսում է հանրապետության նախագահի իմփիչմենթի գործընթացը:

«Միլթոն» փոթորկի պատճառով Ֆլորիդայում զանգվածային տարհանումներ կլինեն:

Անտարկտիդան կլիմայի փոփոխության պատճառով շատ արագ կանաչում է. Nature Geoscience:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում