Իսրայելը և «Հըզբոլլահը» փոխադարձ հարվածներ են հասցնում

ՄՄերի Ներսիսյան

Իսրայելական բանակի և «Հըզբոլլահի» միջև մարտերը շարունակվում են: Նոր հրապարակված կադրերում Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններում երևում են ծխի ամպեր: Օդային ազդանշաններ են հնչել Իսրայելի հյուսիսում, «Հըզբոլլահը» հրթիռներով հարվածել է հյուսիսային շրջաններին:

Շարժումը հայտարարել է, որ հրթիռներով թիրախավորել է իսրայելական հետախուզական ծառայության Թել Ավիվի կենտրոնակայանը և իսրայելական ռազմական հետախուզության կենտրոնը:

Լիբանանի կառավարության հրապարակած տեղեկության համաձայն՝ մեկ տարվա ընթացքում իսրայելական գործողութունների հետևանքով երկրում զոհվել է ավելի քան 1900 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 9000-ը: Վերջին մեկ օրում իսրայելական հարվածներից զոհվել է 46 լիբանանցի։ Իսրայելական կողմի տվյալով՝ Լիբանանի հարավում ցամաքային գործողության ժամանակ 8 զինծառայող է զոհվել։

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում