Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

ՄՄերի Ներսիսյան

Իսրայելը գիշերը ռմբակոծել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Վաղ առավոտյան նույնպես Բեյրութից ոչ հեռու պայթյուններ են լսվել: Երեք հրթիռ է արձակվել Դահիեի հարավային արվարձանին, որտեղ անցյալ շաբաթ սպանվել է «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան: Վերջին մեկ օրում երկրում իսրայելական հարվածներից զոհերի թիվը կազմել է 46։
Իսրայելական կողմի տվյալով՝ Լիբանանի հարավում ցամաքային գործողության ժամանակ 8 զինծառայող է զոհվել։ ՑԱՀԱԼ-ը հրապարակել է նոր տեսանյութ, որում ներկայացված է Լիբանանի հարավում ռազմական գործողությունների ընթացքը:

Եմենի հութիներն էլ այսօր հայտարարել են, որ հաձակվել են Թել Ավիվի վրա անօդաչու սարքերով: Հութիների ներկայացուցիչը հեռուստատեսային ուղերձում նշել է, որ գործողությունը հաջող է անցել, և անօդաչուները հասել են իրենց թիրախներին:

Մանրամասները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում