Մի շարք երկրներ կոչ են արել հրադադար հաստատել Իսրայել-Լիբանան սահմանին

ՄՄերի Ներսիսյան

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և մի շարք դաշնակիցներ կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայել-Լիբանան սահմանին՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Գազայում կրակի դադարեցմանը:

«Իրավիճակը Լիբանանի և Իսրայելի միջև 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր անտանելի է և ներկայացնում է ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայի վտանգ, ինչն անընդունելի է: Սա ոչ մեկի շահերից չի բխում՝ ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Լիբանանի ժողովրդի: Ժամանակն է հասնել դիվանագիտական կարգավորման, որը թույլ կտա սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչներին՝ ապահով վերադառնալ իրենց տներ»,- ասված է հայտարարության մեջ։

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հույս է հայտնել, որ հրադադարը շուտ կհաստատվի, սակայն նաև հայտարարել է, որ դրա իրականացման համար կարևոր գործոն է, թե որքանով է Իսրայելը հավատարիմ միջազգային իրավունքին:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում