Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2024

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին անցում տրամադրել նույն պայմաններով, ինչ Իրանն է տրամադրում. վարչապետ:

Խաղաղության պայմանագիրն է, որ պետք է լուծի գերիների և պատանդների վերադարձի հարցը. Փաշինյան:

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար. վարչապետ:

Կրեմլը համաձայն չէ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատման հարցում. Պեսկով:

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանի Սահմանադրության մեջ հանրաքվեի միջոցով պետք է փոփոխություններ կատարվեն. Հաջիև:

Տարածաշրջանի հարցում Իրանի հետ գործակցության ուղղությամբ Ռուսաստանի քաղաքականությունը չի փոխվել. Շոյգու:

Հարավային Օսիայում պատերազմի նախաձեռնողը Սաակաշվիլին է. Վրաստանի վարչապետ:

Տորոպեցում ռուսական ռազմական պահեստ է ոչնչացվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն:

Լիբանանում պայթած փեյջերները լիցքավորել է Մոսադը. Sky News Arabia:

Եվրոպային պատուհասած ջրհեղեղներն ավերածությունների պատճառ են դարձել Ռումինիայից մինչև Լեհաստան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում