Ավտոպատահարի դեպքում, եթե վնասը չի գերազանցի 400 հազար դրամը, վարորդները փոխհամաձայնությամբ կարող են բջջային հավելվածով ինքնուրույն ձևակերպել վթարը՝ խցանումներից ազատելով փողոցը: Նախկինում այս շեմը 200 հազար դրամ էր: Նոր կարգը կգործի վաղվանից:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան













