Առաջարկվում է մշակութային հաստատությունների անվանումներում «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով

ԳԳոհար Սարգսյան

ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարները խորհրդարանի հանձնաժողովի նիստում ներկայացրել են իրենց ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների նախագծերը: Առաջարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում առկա «ազգային» բառի փոխարեն «պետական» անվանումը շնորհել այն կազմակերպություններին, որոնք ունեն համապետական նշանակություն: Ըստ հիմնավորման՝ դա կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարևորության, պետության կողմից դրանց առանձնակի արժևորման մասին:

Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում