ՎՎարդան Հովսեփյան

Կալանավորված անձի ժամացույցի միջից հայտնաբերվել է հերոինի նմանվող զանգված

Կալանավորված անձի ժամացույցի միջից հայտնաբերվել է հերոինի նմանվող զանգված

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ երկարատև տեսակցությունից վերադարձող կալանավորված անձ Զ․Հ․-ի մոտ պետք է թմրամիջոց լինի։

«Իրացնելով նշված տեղեկությունները՝ ծառայողները երկարատև տեսակցությունից հետո Զ․Հ․-ին ենթարկել են խուզարկության։ Արդյունքում՝ նրա մոտ առկա ձեռքի ժամացույցի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,66 գրամ քաշով զանգված։

Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է ՔԿԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում