3 օր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ճամբարականների հետ

ԳԳոհար Սարգսյան

3 հագեցած ու անմոռանալի օր՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ամառային ճամբարում․ ինտելեկտուալ խաղեր ու քաղաքային քվեսթ, գործնական մի քանի աշխատանք՝ խոտաբույսերի կիրառությունից մինչև չրի ու պանրի արտադրություն, աշխատանք ֆասիլիտատորի հետ, հանդիպում-քննարկում գյուղոլորտում գործունեություն ծավալող խոսնակների հետ։

«Իմ քայլը» հիմնադրամի նկարահանող խումբը 3 օր անցկացրել է ճամբարականների հետ: Տեսախցիկի օբյեկտիվից դուրս չեն մնացել պարապմունքները, ինտելեկտուալ խաղերն ու գործնական աշխատանքները, հանդիպումներն ու քննարկումները։

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը Սյունիքի մարզում հաջողել է, ինչի վկայությունները շատ են․ ծրագիրն ընդլայնվել է և առաջին փուլի 9 դպրոցին են միացել ևս 6-ը, ճամբարի մասնակից աշակերտների թիվը հասել է 250-ի։ Առաջին փուլի ավարտից հետո առնվազն 10 աշակերտ կողմնորոշվել են իրենց մասնագիտության ընտրության հարցում և դիմել Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի քոլեջ։

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ամառային ճամբարը կտևի 15 օր, ինչից հետո խմբակների ղեկավարները, ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, կսկսեն «Ագրոտեխնոլոգիա» խմբային ուսուցման ծրագիրը Սյունիքի մարզի 15 դպրոցում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում