Մերձավոր Արևելքում իրավիճակը հասել է ծայրաստիճան վտանգավոր մակարդակի. Բորել

ՄՄերի Ներսիսյան

Մերձավոր Արևելքում իրավիճակը հասել է ծայրաստիճան վտանգավոր մակարդակի՝ տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նա ընդգծել է, որ աջակցում է Լիբանանի իշխանությունների կոչին՝ «անհապաղ կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևն ի լրումն Գազայի հատվածում խիստ անհրաժեշտ հրադադարի՝ լայնածավալ պատերազմի հնարավոր ռիսկից խուսափելու համար»:
Իսրայելն ու Լիբանանի հարավում գործող «Հըզբոլլահ» խմբավորումը կիրակի գիշերը կրկին հարվածներ են հասցրել միմյանց ուղղությամբ։

«Հըզբոլլահն» այսօր առավոտյան հայտարարել է, որ գիշերը ավելի քան 320 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ թիրախավորելով մի շարք ռազմական դիրքեր։ Իսրայելի բանակն իր հերթին հայտարարում է խմբավորմանը կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին: 

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում