Արդար խաղաղություն հաստատելու հարցը Ուկրաինայի համար առաջնահերթություն է. Զելենսկին՝ Մոդիին

ԳԳոհար Սարգսյան

Ուկրաինայի նախագահը Կիևում ընդունել է Հնդկաստանի վարչապետին: Ուկրաինական կողմի տվյալով՝ Վոլոդիմիր Զելենսկին և Նարենդրա Մոդիին նախ հարգանքի տուրք են մատուցել պատերազմի ընթացքում զոհված երեխաների հիշատակին: Զելենսկու հետ երկկողմ հանդիպման ընթացքում Մոդին կոչ է արել Կիևին և Մոսկվային երկխոսություն սկսել և համատեղ ուժերով կարգավորման ճանապարհ փնտրել: Հնդկաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել անձամբ ցանկացած դեր խաղալ՝ օգնելու հասնել խաղաղության։ Նա հավելել է, որ Կիև է մեկնել «խաղաղության ուղերձով», շեշտել՝ «խնդիրները չեն կարող լուծվել ռազմի դաշտում»։ Զելենսկին պատմական է որակել Մոդիի այցը Կիև, շեշտել՝ սա Հնդկաստանի վարչապետի առաջին այցն է անկախ Ուկրաինա։

«Պատերազմը դադարեցնելու և արդար խաղաղություն հաստատելու հարցը Ուկրաինայի համար առաջնահերթություն է», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին տեղեկացրել է, որ Մոդիի այցի շրջանակում երկկողմ պայմանագրեր են ստորագրվել՝ բժշկական, ագրարային, հումանիտար, մշակույթին ոլորտներում։ Նա հավելել է, որ Կիևը և Նյու Դելին զարգացնելու են ռազմավարական գործակցությունը, առևտրային և ռազմական կապերը:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում