Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2024

ԼԼուսինե Մուրադյան

Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին:

Իրանը կարող է առաջիկա օրերին Իսրայելին պատասխան հարվածի որոշում կայացնել. Մահմուդ Աբաս:

Ակնկալում եմ, որ Իրանը կհրաժարվի իսրայելին հարվածելու գաղափարից. Բայդեն:

Օգոստոսի 15-ին Կատարում բանակցություններ կանցկացվեն Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման հարցով:

Իրանը մտադիր չէ մասնակցել Գազայի հատվածի բանակցություններին. AP:

Բելգորոդի շրջանում տարածաշրջանային մակարդակի արտակարգ ռեժիմ է սահմանվել:

Ռուսական 74 բնակավայր գտնվում է ուկրաինական վերահսկողության տակ. Զելենսկի:

Հարձակումը կավարտվի, եթե Ռուսաստանը համաձայնի Կիևի պայմաններին. Ուկրաինայի ԱԳՆ:

Ռուսաստանում 2025 թվականի հունվարի 1-ից կխստանա միգրանտներին վերաբերող ամբողջ օրենսդրությունը, կհեշտանա արտաքսման գործընթացը:

Թուրքիա մտնող օտարերկրացիներից մատնահետքեր կվերցնեն:

Միացյալ Նահանգները դիտարկում է Google-ը տրոհելու հնարավորությունը. Bloomberg:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում