Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները օրինակ են հարևան պետությունների համար. Ալիև

ԴԴավիթ Մուրադյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա ընդգծել է Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում:

Ալիևն էլ նշել է, թե Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները օրինակ են հարևան պետությունների համար, և դա գնահատել է որպես անվտանգության կարևոր գործոն Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում:

Նախօրեին Շոյգուն իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Ահմադիանի հրավերով մեկնել էր Թեհրան, հանդիպել նաև նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Բանակցությունների օրակարգում են եղել գործակցության ամրապնդման և տարածաշրջանային, միջազգային, երկկողմ անվտանգային ու քաղաքական հարաբերությունների հետ կապված հարցեր:

Իրանի նախագահը նշել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացումը Թեհրանը դիտարկում է որպես արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում