ԱԱնի Օհանյան

Գյումրի-Երևան ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել․ կան տուժածներ

Գյումրի-Երևան ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել․ կան տուժածներ

Օգոստոսի 1-ին՝ ժամը 20:51-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին Honda մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ղ.) բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:

Վարորդը, ուղևորներ Լ. Ս.-ն և Ա.Ս.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ավտոճանապարհին հայտնված բետոնե արգելապատնեշը դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում