ԳԳոհար Սարգսյան

Քանաքեռավանից Մրգաշեն տանող ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և այրվել

Քանաքեռավանից Մրգաշեն տանող ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և այրվել

Հուլիսի 29-ին՝ ժամը 23:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Մրգաշեն գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել և այրվում է. տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և այրվում է․ կողաշրջված չէ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 30-ին, ժամը 00։03-ին, մարվել՝ 00։12-ին։ Այրվել է սրահը և մասամբ ջերմահարվել շարժիչի հատվածը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում